Վերադառնալ գլխավոր էջ
12 October 2026

Բժշկական համաշխարհային Հայաստանյան կոնգրես 2027-ին (AMWC2027) մասնակցելու պաշտոնական հրավեր՝ Խորվաթիայի Հանրապետության առողջապահության նախարարին

Բժշկական համաշխարհային Հայաստանյան կոնգրես 2027-ին (AMWC2027) մասնակցելու պաշտոնական հրավեր՝ Խորվաթիայի Հանրապետության առողջապահության նախարարին

Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխման իրականացմանը» «Թվինինգ» ծրագրի պաշտոնական մեկնարկի առիթով Հայաստան ժամանած Խորվաթիայի Հանրապետության առողջապահության նախարար Իրենա Հրստիչին ԵՊԲՀ այցի ընթացքում՝ հոկտեմբերի 1-ին, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը փոխանցեց Բժշկական համաշխարհային Հայաստանյան կոնգրես 2027-ին (AMWC2027) մասնակցելու պաշտոնական հրավեր՝ շեշտելով, որ պատիվ կլինի նախարարի անձնական և գործընկերների ներկայությունը:

Խորվաթիայի առողջապահության նախարար Իրենա Հրստիչը, շնորհակալություն հայտնելով հաջորդ տարվա հուլիսին Երևանում կայանալիք այս կարևոր միջոցառմանը իրեն ուղղված հրավերի համար, համագործակցության, համատեղ ծրագրերի իրականացման պատրաստակամություն հայտնեց։

Դոկտոր Իրենա Հրստիչն ունի կլինիկական փորձառություն, ինչպես նաև բժշկական կրթության, հիվանդանոցային կառավարման և առողջապահական քաղաքականության մշակման հարուստ փորձ։

Ավարտելով Զագրեբի համալսարանի բժշկական ֆակուլտետը՝ նա մասնագիտացել է ներքին հիվանդությունների և գաստրոէնտերոլոգիայի ոլորտում։ Վերապատրաստվել է Ամստերդամի, Տորոնտոյի և Հանովերի առաջատար բժշկական կենտրոններում։ Եղել է Պուլայի գլխավոր հիվանդանոցի տնօրենը, իսկ 2024 թ. դեկտեմբերից զբաղեցնում է Խորվաթիայի առողջապահության նախարարի պաշտոնը։