Բժշկական համաշխարհային Հայաստանյան Կոնգրես 2027
Միավորելով հայկական բժշկական ներուժն ամբողջ աշխարհում
2027 թվականին Հայաստանի Հանրապետությունում կկայանա Բժշկական համաշխարհային Հայաստանյան Կոնգրես 2027՝ համախմբելով Հայաստանից և սփյուռքից ժամանած բժիշկներին, գիտնականներին, առողջապահության ոլորտի ղեկավարներին և երիտասարդ մասնագետներին։ Կոնգրեսը բացառիկ հարթակ է գիտական համագործակցության, փորձի փոխանակման, նորարարությունների ներկայացման և մասնագիտական նոր կապերի ձևավորման համար։ Միացե՛ք մեզ՝ միասին ձևավորելու հայկական բժշկության ապագան։
Միացե՛ք մեզԵրևան, Հայաստան
Մինչև Կոնգրեսը
Որտեղ հայկական բժշկությունը միավորում է աշխարհը
Հայ Համահայկական Բժշկական Կոնգրեսը համաշխարհային հարթակ է, որը միավորում է Հայաստանից և սփյուռքից ժամանած բժիշկներին, գիտնականներին, առողջապահության ոլորտի առաջնորդներին և երիտասարդ մասնագետներին՝ խթանելու գիտական համագործակցությունը, մասնագիտական փորձի փոխանակումը և առողջապահության շարունակական զարգացումը։
Կոնգրեսը նպատակ ունի ամրապնդել համահայկական բժշկական ներուժը՝ ստեղծելով գիտության, նորարարության և միջազգային համագործակցության բացառիկ միջավայր։ Մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու բժշկության վերջին ձեռքբերումներին, մասնակցելու բարձրակարգ գիտական նիստերի, գործնական աշխատաժողովների և հաստատելու նոր մասնագիտական կապեր աշխարհի տարբեր երկրներից ժամանած գործընկերների հետ։ Միացե՛ք մեզ՝ միասին կառուցելու առողջ և առաջադեմ ապագա։
Միավորելով հանուն առողջության
Հարգելի՛ կոլեգաներ, բժիշկներ, բժշկագիտությամբ հետաքրքրվողներ և ուսանողներ,
Անչափ ուրախ եմ ողջունել բոլորիդ՝ 2027 թվականին կայանալիք Համահայկական բժշկական կոնգրեսի (Armenian Medical World Congress 2027) կազմակերպչական աշխատանքների պաշտոնական մեկնարկի առիթով։
Համալսարանական հյուրընկալ հարկի ներքո անցկացվող կոնգրեսը պարզապես հերթական միջազգային միջոցառումը չէ․ այն հայ բժշկագիտական միտքը մեկ հարթակում համախմբող ամենախոշոր մասնագիտական հավաք է, որը 2027 թվականի հուլիսի 8–10-ը Երևանում միավորելու է աշխարհի տարբեր երկրներից ժամանած անվանի բժիշկ-գիտնականների, հետազոտողների, դասախոսների, կլինիկական մասնագետների և սովորողների։
Այս մասշտաբային և նշանակալի միջոցառման առանցքային ուղղությունը արհեստական բանականության կիրառումն է բժշկության մեջ։
Կոնգրեսը, բացի կազմակերպչական թիմից, կունենա նաև միջազգային խորհրդատվական խորհուրդ, որը կնպաստի ծրագրի բովանդակային հարստացմանն ու միջազգային համագործակցության ընդլայնմանը։
Վստահ եմ, որ ժամանակակից բժշկագիտության ձեռքբերումներն ու հնարավորությունները ներկայացնելու, ոլորտի առկա մարտահրավերները քննարկելու և ապագայի զարգացման ուղիները համատեղ ուրվագծելու կարևոր նախաձեռնություն է։
Տարբեր սեկցիաներն ու պլենար նիստերը՝ բժշկական կրթությունից մինչև նեղ մասնագիտական ոլորտներ, կապահովեն հնարավորինս լայն թեմատիկ ընդգրկում։
Փաստացի կոնցեպտուալ տեսանկյունից կոնգրեսը մոնոէթնիկ բժշկական միջոցառումից վերափոխվում է համաշխարհային բժշկագիտական մտքի կարևորագույն հավաքատեղիներից մեկի, ինչը հենց մեր առաջնային ցանկությունն ու նպատակն էր։
2027 թվականին Հայաստանում կայանալիք Համահայկական բժշկական կոնգրեսի նախագահության ստանձնումը մեզ՝ համալսարանականներիս համար, խիստ ոգևորիչ առաքելություն է։ Հատկապես կարևոր է տեսնել, թե ինչպես են աշխարհի տարբեր անկյուններից ժամանած բժիշկները, հետազոտողները և գիտնականները միավորվում մեկ հարթակի շուրջ՝ փոխանակելու գիտելիք, փորձ և գաղափարներ։
Երևանի պետական բժշկական համալսարանը տարիներ շարունակ պատասխանատվությամբ իրականացնում է բժշկական կրթության զարգացումը, խթանում գիտական հետազոտությունները և ձևավորում մասնագետների նոր սերունդներ, որոնք իրենց կյանքը նվիրում են մարդկանց առողջության պահպանմանն ու հանրօգուտ առաքելության շարունակականությանը։
Համալսարանը վճռական է ներդրում ունենալու ոչ միայն Հայաստանի, այլև համաշխարհային բժշկության առաջընթացում։
Վստահ ենք, որ Երևանում կայանալիք այս կոնգրեսը նոր լիցք կհաղորդի այդ նպատակների իրագործմանը։ Քննարկումները, մասնագիտական փոխանակումները և ձևավորվող կապերը հիմք կդնեն նոր գաղափարների, արդյունավետ համագործակցությունների և այնպիսի նախաձեռնությունների, որոնք երկարաժամկետ արդյունքներ կապահովեն ինչպես մեր երկրի, այնպես էլ ամբողջ հայկական և միջազգային բժշկական համայնքի համար։
Միևնույն ժամանակ, ցանկանում ենք, որ կոնգրեսը մասնակիցների համար լինի ոչ միայն գիտական և մասնագիտական հարթակ, այլև բացահայտումների, ճանաչողության և մշակութային հաղորդակցության յուրահատուկ հնարավորություն։
Կոնգրեսի տարբերանշանից և գաղափարախոսությունից մինչև գիտական ու մշակութային ծրագրերը՝ ամեն մանրուք միտված է ներկայացնելու Հայաստանը, նրա պատմությունը, արժեքներն ու հյուրընկալությունը։
Մեր ցանկությունն է, որ ձևավորվող մասնագիտական կապերին զուգահեռ մասնակիցները հնարավորություն ունենան ճանաչելու մեր երկիրը, զգալու ինքնատիպ ոգին և բացահայտելու մշակութային հարուստ ժառանգությունը։
Ինչպես կոնգրեսը և դրա շրջանակում ծնվող նոր համագործակցությունները, այնպես էլ արևաշող ու ջերմ Երևանը բոլոր մասնակիցներին անխտիր կպարգևեն թանկ հիշողություններ և անմոռանալի ակնթարթներ։
Սիրով հրավիրում եմ բոլորիդ միանալ այս կարևոր նախաձեռնությանը՝ միասին կերտելու բժշկության ապագան, համախմբելով աշխարհի լավագույն մասնագիտական միտքը մեկ հարթակի շուրջ, միավորելով հանուն առողջության։
Պրոֆեսոր Արմեն Մուրադյան
ԵՊԲՀ ռեկտոր
ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հետևե՛ք Կոնգրեսի վերջին հայտարարություններին, կարևոր ժամկետներին, ծրագրային թարմացումներին և նորություններին։

Բժշկական համաշխարհային Հայաստանյան կոնգրես 2027-ին (AMWC2027) մասնակցելու պաշտոնական հրավեր՝ Խորվաթիայի Հանրապետության առողջապահության նախարարին
Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխման իրականացմանը» «Թվինինգ» ծրագրի պաշտոնական մեկնարկի առիթով ...
Կարդալ ավելին →
Չեխիայի խորհրդարանի Սենատի անդամներն ընդունեցին AMWC-2027-ին մասնակցելու պաշտոնական հրավերը
Բժշկական համաշխարհային Հայաստանյան Կոնգրես 2027-ի նախագահ, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, կազմակերպական խորհրդի անդամները՝ Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը և Զարգացման և մարքեթինգի գծով պրոռեկտոր Խաչատուր Մարգարյանը, հյուրընկալեցին Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի պատվիրակությանը:
Կարդալ ավելին →
Մանկաբուժությունը՝ Բժշկական համաշխարհային Հայաստանյան Կոնգրես 2027-ի կարևոր ուղղություններից
Բժշկական համաշխարհային Հայաստանյան Կոնգրես 2027-ի պատվավոր նախագահ Արա Բաբլոյանի և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի (Children's Hospital Los Angeles - CHLA) ծրագրերի մենեջեր Ժենյա Ղազարյանի հետ
Կարդալ ավելին →
Պերճ Աբգարյանը՝ «Բժշկական համաշխարհային Հայաստանյան Կոնգրես 2027»-ի դեսպան
Պերճ Աբգարյանը՝ «Բժշկական համաշխարհային Հայաստանյան Կոնգրես 2027»-ի դեսպան...
Կարդալ ավելին →