Վերադառնալ խորհուրդներին
Արմեն Աբգարի Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր

Արմեն Աբգարի Մուրադյան

Rector of YSMU, Doctor of Medical Sciences, Professor, Urologist-Oncologist.

Երևան, Հայաստան

Դերերը խորհուրդներում

Կենսագրություն

1998-2000թթ. եղել է ԵՊԲՀ ուռուցքաբանության և ճառագայթային թերապիայի ամբիոնի ասպիրանտ: 2000թ. պաշտպանել է թեկնածուական թեզը՝ «Շագանակագեղձի նախաքաղցկեղային վիճակի և քաղցկեղի կլինիկական ընթացքի կանխորոշման մոդելի հարցեր» թեմայով: 2003-2011թթ. ԵՊԲՀ-ում հիմնել է ուրոլոգիայի ամբիոն և ստանձնել ամբիոնի վարիչի պարտականությունները: 2003-2008թթ. եղել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկայի ղեկավար:

2004-2006թթ. եղել է ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական, 2005-2011թթ.՝ ԵՊԲՀ պրոֆեսոր: 2005 թ-ին պաշտպանել է դոկտորական թեզը «Շագանակագեղձի տարածված քաղցկեղի համալիր բուժման բարելավման կլինիկակենսաբանական հիմունքներ» թեմայով: 2006-2014թթ. եղել է ՀՀ ԱՆ գլխավոր ուրոլոգ: 2008-2012թթ. ՀՀ ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան «Ուռուցքաբանության ազգային կենտրոնում» աշխատել է որպես տնօրենի առաջին (բուժական գծով) տեղակալ: 2009 – 2013թթ. եղել է Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի նախագահ: 2012 –2014թթ.՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն, 2014 թ–ից՝ ԵՊԲՀ ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի վարիչ:
2014թ.-ի ապրիլի 23-ից 2016թ.-ի սեպտեմբերի 9-ը զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը: 2016թ. նոյեմբերի 4-ից մինչև դեկտեմբերի 29-ը զբաղեցրել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնը, իսկ 2016թ. դեկտեմբերի 29-ից համալսարանի ռեկտորն է, 2026 թվականի հունիսին վերընտրվել է ռեկտորի պաշտոնում:
Երկու մենագրության և ավելի քան 100 գիտական աշխատանքների հեղինակ է: Պարգևատրվել է ԵՊԲՀ «Ոսկե մեդալ»-ով, ՀՀ վարչապետի շնորհակալագրով, ՀՀ նախագահի կողմից արժանացել է (2017թ. մայիսի 28) «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալի: