
«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ գիտական ղեկավար
Արա Սայենի Բաբլոյան
Մանկական վիրաբույժ-ուրոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,ery and Public Health
Երևան, Հայաստան
Դերերը խորհուրդներում
- «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ գիտական ղեկավարԳլխավոր խորհուրդ
Կենսագրություն
Արա Բաբլոյան (ծնվ. 1947թ., Երևան) — մանկական վիրաբույժ-ուրոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ գիտական ղեկավար:
1991-1997թթ. եղել է ՀՀ առողջապահության նախարար, 1997թ-ից՝ ԵՊԲՀ մանկական վիրաբուժության ամբիոնի վարիչ: Եղել է «Արաբկիր» բժշկական կենտրոնի հիմնադիր-ղեկավարներից, ԱՀԿ գործադիր կոմիտեի անդամ (2008-2012թթ.):
2007-2018թթ. եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր, Առողջապահության հանձնաժողովի նախագահ, իսկ 2017-2018թթ.՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ:
Հեղինակ է 215 գիտական հոդվածի, 7 մենագրության և 3 գյուտի: Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով և Ֆրանսիայի «Ազգային արժանիքի ասպետ» շքանշանով: